«ԱՄՆ-ը և Իրանը վերջին երկու օրերի ընթացքում ունեցել են արդյունավետ քննարկումներ՝ կապված Մերձավոր Արևելքում մեր հակամարտության լիակատար և վերջնական կարգավորման հետ։ Ես հանձնարարել եմ Պատերազմի դեպարտամենտին հետաձգել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ նախատեսված բոլոր ռազմական հարվածները հնգօրյա ժամկետով՝ կախված ընթացիկ հանդիպումների և քննարկումների հաջողությունից»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը։               
 

Մոլդովայի սցենարը կարող է կրկնվել Հայաստանում

Մոլդովայի սցենարը կարող է կրկնվել Հայաստանում
30.09.2025 | 11:11

Մոլդովայում ավարտված խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, թե ինչպես կարելի է ժողովրդավարության դիմակի տակ հաստատել միակուսակցական կառավարում։

Նախագահ Մայա Սանդուի թիմը հաղթեց ոչ թե իրական մրցակցության շնորհիվ, այլ կիրառելով պարզ հնարք․ հասարակությունը բաժանվեց «արևմտամետների» և «ռուսամետների» միջև, իսկ յուրաքանչյուր ընդդիմադիր ուժ, որ խանգարում էր իշխանությանը, պիտակվեց որպես «օտար գործակալ» ու դուրս մղվեց քաղաքական գործընթացից։

Այս ընտրությունները դարձան ոչ թե գաղափարների պայքար, այլ իշխանության վերարտադրության միջոցառում։

«Ռուսական միջամտության» պատրվակը ծառայեց որպես համընդհանուր զենք ընդդիմության դեմ՝ թույլ տալով կառավարությանը վերահսկել ընտրական դաշտը։

Հայաստանում նույն գործիքը վաղուց է կիրառվում։

Նիկոլ Փաշինյանի թիմը կառուցում է իշխանության պահպանման ռազմավարություն հակառուսականության վրա։

Հասարակության բևեռացումը նրանց ձեռքին դարձել է իշխանական օրինականության միակ աղբյուրը, իսկ ընդդիմադիրների մի մասը, կամա, թե ակամա, «ջուր» է լցնում իշխանության «ջրաղացին»՝ շարունակելով սպասել Մոսկվայի «հաղթական զանգին»՝ փոխանակ ձևավորելու ինքնուրույն քաղաքական օրակարգ։

Եթե այս միտումը շարունակվի, ապա 2026-ի Ազգային ժողովի ընտրություններում մենք կտեսնենք մոլդովական նույն սցենարը․

- իշխանությունը կշարունակի մոբիլիզացնել իր կողմնակիցներին՝ «հակառուսական թշնամանքի» հիման վրա,

- ընդդիմադիրներին կպիտակի «օտար գործակալ» կամ «հինգերորդ շարասյուն»,

- իսկ ընտրությունները կվերածվեն իշխանության պահպանման գործիքի, ոչ թե ազատ մրցակցության։

Մոլդովան մեզ համար հստակ նախազգուշացում է․ եթե ընդդիմությունը չձևավորի լայն, ինքնուրույն, ներպետական օրակարգ և շարունակի ապավինել արտաքին ուժերին, ապա Հայաստանը կհայտնվի նույն ծուղակում։

Այդ դեպքում ժողովրդավարությունը վերջնականապես կվերածվի իշխանության վերարտադրության եղանակի։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 17806

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ